«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19/11/2014թ/N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. սեպտեմբերի 15-ին ժամը 12։00-ին Արթիկ համայնքի ղեկավարի նստավայրում՝ Արթիկ համայնք, Ազատության հրապարակ 1 հասցեում տեղի կունենա <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների նախատեսման մտադրության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ /առաջին փուլ/։
Նախատեսվող գործունեության տեղեկատվության վերաբերյալ զանգահարել՝ 099-42-62-36, 091-58-82-11 հեռախոսահամարներին։