ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ
1.Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի թիվ 85-Ա որոշման հավելվածի 10-րդ կետով՝ Արթիկի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի թեկնածուի, ով համապատասխանում է հետևյալ չափանիշներին.
1) լինի 16-30 տարեկան երիտասարդ,
2) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետում,
3) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,
4) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
2. Թեկնածուի հետ կանցկացվի հարցազրույց, որի ժամանակ նա կներկայացնի իր պատկերացումները համայնքի երիտասարդության առջև ծառացած խնդիրների վերաբերյալ և կառաջարկի դրանց լուծման ուղիներ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի գործունեության շրջանակներում: Հաշվի կառնվի թեկնածուի համապատասխանությունը ներկայացված չափորոշիչներին, երիտասարդության ոլորտում նրա փորձառությունը, նրա կողմից ներկայացված փաստաթղթերի առկայությունը, հարցազրույցի արդյունքները:
3. Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիպլոմների, պատվոգրերի, հավաստագրերի պատճեններ, տեղեկանք աշխատանքի վայրից /եթե աշխատում է/:
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին (հասցեն՝ Արթիկ համայնք, ք.Արթիկ, Ազատության հր. 1):
Մրցույթը կկայանա 2023 թվականի ապրիլի 4-ին ժամը 15:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 3-ը, ժամը 18:00-ն:
Ի