Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 19022015-08-0025 վկայականը, Եսթեր Հենրիկի Ասլանյանի 2022 թվականի հունիսի 08-ի N 2594 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի 8-րդ փողոց 2/1հասցեում գտնվող Եսթեր Հենրիկի Ասլանյանի (ծնված 1966թվականի հունիսի 02-ին), Էդվարդ Գրիգորի Ասլանյանի (ծնված 1983թվականի դեկտեմբերի 23-ին), Վարդան Գրիգորի Ասլանյանի (ծնված 1989թվականի մայիսի 15-ին), Մանուկ Գրիգորի Ասլանյանի (ծնված 1988թվականի մայիսի 04-ին) և Գոհար Գրիգորի Ասլանյանի (ծնված 1986թվականի հունիսի 23-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-067-0026-0015 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 50,82քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 1,64քմ արտաքին մակերեսով պարիսպը, 2,62քմ արտաքին մակերեսով պարիսպը և 5,40քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ
վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
3.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 49484(քառասունինն հազար չորս հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետությանդրամ շինության օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եսթեր Հենրիկի Ասլանյանի, Էդվարդ Գրիգորի Ասլանյանի, Վարդան Գրիգորի Ասլանյանի, Մանուկ Գրիգորի Ասլանյանի և Գոհար Գրիգորի Ասլանյանի օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: