Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՍԹԵՐ ՀԵՆՐԻԿԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ, ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳՈՐԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ, ՄԱՆՈՒԿ ԳՐԻԳՈՐԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման  8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի  ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 19022015-08-0025  վկայականը, Եսթեր Հենրիկի Ասլանյանի 2022 թվականի հունիսի 08-ի    N 2594 դիմումը

                                                                                  ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

      1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի 8-րդ փողոց 2/1հասցեում գտնվող Եսթեր Հենրիկի Ասլանյանի (ծնված 1966թվականի հունիսի 02-ին), Էդվարդ Գրիգորի Ասլանյանի (ծնված 1983թվականի դեկտեմբերի 23-ին), Վարդան Գրիգորի Ասլանյանի (ծնված 1989թվականի մայիսի 15-ին), Մանուկ Գրիգորի Ասլանյանի (ծնված 1988թվականի մայիսի 04-ին) և Գոհար Գրիգորի Ասլանյանի (ծնված 1986թվականի հունիսի 23-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-067-0026-0015 կադաստրային ծածկագրով  հողատարածքում ինքնակամ կառուցված 50,82քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 1,64քմ արտաքին մակերեսով պարիսպը, 2,62քմ արտաքին մակերեսով պարիսպը և 5,40քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

    2.Ընդունել ի գիտություն, որ

   1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ

  վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

    3.Սահմանել, որ սեփականատերը

      1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության   Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին  պետք է վճարի 49484(քառասունինն հազար չորս հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետությանդրամ շինության օրինականացման վճարը:

      2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների  պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

   4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եսթեր Հենրիկի Ասլանյանի, Էդվարդ Գրիգորի Ասլանյանի, Վարդան Գրիգորի Ասլանյանի, Մանուկ Գրիգորի Ասլանյանի և Գոհար Գրիգորի Ասլանյանի օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner