Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչՍոֆյա Սիմոնի Աղաբաբյանի (ծնված 1956 թվականի սեպտեմբերի 21-ին)2022 թվականի հուլիսի 08-ին N 3104 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 1-ին նրբանցք 28 հասցեում գտնվող 08-002-0163-0015 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08568 հա, որից 0,0600 հա մակերեսով հողամասը Սոֆյա Սիմոնի Աղաբաբյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 0,02568հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ 21 հունիսի 2022թվականի օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 2411/ և Սոֆյա Սիմոնի Աղաբաբյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 1-ին նրբանցք 28 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Անկախության փողոց 6-րդ նրբանցք 2 բնակելի տուն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքԻ Անկախության փողոց 6-րդ նրբանցք 2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սոֆյա Սիմոնի Աղաբաբյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0600հա մակերեսով հողամասին կից 0,02568հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,08568 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սոֆյա Սիմոնի Աղաբաբյանի օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: