Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՖՅԱ ՍԻՄՈՆԻ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է  հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչՍոֆյա Սիմոնի Աղաբաբյանի (ծնված 1956 թվականի սեպտեմբերի 21-ին)2022 թվականի հուլիսի 08-ին N 3104 դիմումը:

    Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի   Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության  փողոց 1-ին նրբանցք 28 հասցեում գտնվող 08-002-0163-0015 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08568 հա, որից  0,0600 հա մակերեսով հողամասը Սոֆյա Սիմոնի Աղաբաբյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված  հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող  0,02568հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

     Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ 21 հունիսի 2022թվականի օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 2411/ և Սոֆյա Սիմոնի Աղաբաբյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 22-րդ և 24-րդ կետերով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով

                                                               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

     1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ քաղաքի Անկախության  փողոց 1-ին նրբանցք 28 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Անկախության  փողոց 6-րդ նրբանցք 2 բնակելի տուն:         

    2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքԻ  Անկախության փողոց 6-րդ նրբանցք 2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սոֆյա Սիմոնի Աղաբաբյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0600հա մակերեսով հողամասին կից 0,02568հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,08568 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող  շենք-շինությունների  նկատմամբ:

   3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սոֆյա Սիմոնի Աղաբաբյանի օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner