Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 305-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 մարտի 2024 թվականի N 305-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 37 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետի 2011 թվականի հունվարի 20-ի <<Արթիկ քաղաքի Անկախության 2-րդ նրբանցք թիվ 4 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ազգանուշ Կարապետյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 37 որոշման նախաբանում <<2001 թվականը>> բառերից և թվերից հետո ավելացնել <<հիմք՝ սեփականության իրավունքի վկայագիր /սեղանամատյան 2529/, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր /սեղանամատյան 2530/>>

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետի 2011 թվականի հունվարի 20-ի <<Արթիկ քաղաքի Անկախության 2-րդ նրբանցք թիվ 4 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ազգանուշ Կարապետյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 37 որոշման մեջ 4-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

 <<4.Արթիկ քաղաքի Պռոշյան փողոց 14 հասցեի բնակելի տանը տրամադրել ք. Արթիկ Անկախության 2-րդ նրբանցք թիվ 4 հասցեն>>:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Ազգանուշ Աշոտի Կարապետյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(38.57 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner