Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի բնակիչ Գեորգի Գրիգորի Մարտիրոսյանը` անասնաբոժարանի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,0868հա մակերեսով 08-113-0027- կադաստրային ծածկագրով վարձակալական հիմունքներով տրամադրված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու նպատակով:
Ուստի ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 22 հունվարի 2004թվականի N 1667871 վկայականը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի բնակիչ Գեորգի Գրիգորի Մարտիրոսյանի 2022թվականի մայիսի 25-ի թիվ 2379 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակության հողերից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող Գեորգի Գրիգորի Մարտիրոսյանին և Սվետլանա Մարդոյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անասնաբուժարանի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,0868հա մակերեսով հողամասն /կադաստրային ծածկագիր 08-113-0027-/ուղղակի վաճառքով վաճառել Գեորգի Գրիգորի Մարտիրոսյանին և Սվետլանա Մարդոյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 514,8 Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Պարտավորեցնել քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր, որի վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել իրենց հաշվին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: