Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 123-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 123-Ա


Զեկ. ՍԵՅՐԱՆ ՂՌԱԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԴՈՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի բնակիչ Գեորգի Գրիգորի Մարտիրոսյանը` անասնաբոժարանի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,0868հա մակերեսով 08-113-0027- կադաստրային ծածկագրով վարձակալական հիմունքներով տրամադրված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու նպատակով:

Ուստի ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի  2-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով,  հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 22 հունվարի 2004թվականի N 1667871 վկայականը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի բնակիչ Գեորգի Գրիգորի Մարտիրոսյանի 2022թվականի մայիսի 25-ի թիվ 2379 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին    

ՈՐՈՇՈՒՄ  Է`

   1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակության հողերից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող Գեորգի Գրիգորի Մարտիրոսյանին և Սվետլանա Մարդոյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անասնաբուժարանի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,0868հա մակերեսով հողամասն /կադաստրային ծածկագիր 08-113-0027-/ուղղակի վաճառքով վաճառել Գեորգի Գրիգորի Մարտիրոսյանին և Սվետլանա Մարդոյանին:

  2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 514,8 Հայաստանի Հանրապետության դրամ:

  3.Պարտավորեցնել քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր, որի վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել իրենց հաշվին:

  4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ՂՌԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner