Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սեդա Աստոյանի կողմից 2025 թվականի փետրվարի 17-ին ներկայացված N 981 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տալ թույլտվություններ անհատ ձեռնարկատեր Սեդա Աստոյանին 2025 թվականի առաջին եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոց 39 բ հասցեում գտնվող օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի, հանրային սննդի կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Սեդա Աստոյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: