Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Վարդիթեր Կարապետյանի կողմից 2025 թվականի հունվարի 13-ին ներկայացված N 151 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություններ անհատ ձեռնարկատեր Վարդիթեր Կարապետյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 64 հասցեում գտնվող օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի, հանրային սննդի կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
2․Թույլտվության ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 15-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Վարդիթեր Կարապետյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: