Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բարեվարքության պլանի 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելված 1-ի:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրքը՝ համաձայնհավելված 2-ի:
- Սույն որոշմամբ հաստատված վարքագծի կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների, այդ թվում աշխատակազմի համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող հանրային և վարչական ծառայողների, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերկութկունների աշխատակիցների վրա, այնքանով, որքանով դրանք վերաբերելի են և բխում են վերջիններիս կարգավիճակի առանձնահատկություններից:
|