Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 248
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունվարի 2025 թ.

«ԿԱՄՕՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԱԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ 03523673) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՈՒՄ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ, ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԿԱՄ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԸ 24։00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.2 և 11 կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, հաշվի առնելով «ԿԱՄՕՅԼ» ՍՊԸ-ի կողմից կատարված համապատասխան վճարումները և 2025 թվականի հունվարի 13-ին ներկայացված N 149 մտից դիմումը՝

                                                                                                                                          ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տալ թույլտվություններ «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բարձրլեռնային բնակավայր հանդիսացող Արթիկ համայնքի Հառիճ բնակավայրի Մանթաշյան մայրուղի 1-2 կմ 2 տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման կայանում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի և համայնքի վարչական տարածքում ժամը 24։00-ից հետո աշխատելու համար:

2. Թույլտվության ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(84.90 Կբ)
Փաստաթուղթ՝44816ce8-9281-4a4a-8005-088b8b7485fb



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner