Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2025 թ.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀՈՒՍԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ 61713475) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հուսիկ Հակոբյանի կողմից 2025 թվականի մարտի 26-ին ներկայացված N 1777 մտից հայտը՝

                                                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Հուսիկ Հակոբյանին 2025 թվականի առաջին եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 1/3 հասցեում գտնվող օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Հուսիկ Հակոբյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(83.93 Կբ)
Փաստաթուղթ՝d3c2551e-742c-447b-bf17-63aed55c8798



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner