Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 փետրվարի 2025 թ.

«ՀՈՎԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԱԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ 05547068) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՕՐԵՆՔՈՎ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԿԱՄ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 և 4․2 կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով «ՀՈՎԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 13-ին ներկայացված N 926 մտից հայտը՝

                                                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տալ թույլտվություններ «ՀՈՎԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի 3-րդ փողոց 1/3 հասցեում գտնվող գազալցակայանում սեղմված բնական գազի և հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելու համար:

2. «ՀՈՎԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի 900205110175 հաշվեհամարին վճարել նախատեսված տեղական տուրքի տարբերության 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամը:

3. Թույլտվության ժամկետ սահմանել 01.01.2025 թվականից մինչև 31.12.2025 թվականը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «ՀՈՎԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(84.33 Կբ)
Փաստաթուղթ՝70bf3c63-b10a-4269-b85b-0a1f6f766d6c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner