Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Համլետ Վարագյանի կողմից 2025 թվականի ապրիլի 25-ին ներկայացված N 2276 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություններ անհատ ձեռնարկատեր Համլետ Վարագյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 19/15 հասցեում գտնվող օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:
2․Թույլտվությունների ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Համլետ Վարագյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: