Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատախազության Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 64/23-5-24 գրությամբ ուղարկված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 250-Ա որոշումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին` Արթիկ համայնքի շահերի պաշտպանության համար ձեռք բերել փաստաբանական ծառայություն` 990․000 (ինը հարյուր իննսունինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով: 2․ Թույլատրել իրականացնել փաստաբանական ծառայության անհետաձգելի համարվող գնումը մեկ անձից գնում կատարելու ընթացակարգի կիրառմամբ՝ առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու: 3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ սույն որոշման 1–ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի 01․6․1 գործառնական դասակարգման (4241) «Մասնագիտական ծառայություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 4․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու շահերը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում ներկայացնելու համար լիազորել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Իրինա Հակոբյանին (արտոնագիր թիվ 831) և վերջինիս հետ կնքել համապատասխան պայմանագիր։ 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |