Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 14-Ն որոշումով և հաշվի առնելով <<ՄԵՐ ՁԵՎՈՎ>> ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ Հասարակական կազմակերպության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացված N 5935 մտից հայտը և վճարված տեղական տուրքի գումարը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն <<ՄԵՐ ՁԵՎՈՎ>> ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ Հասարակական կազմակերպությանը 2025 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 44/1 հասցեում գտնվող շինության արտաքին մակերեսին ընդհանուր 33․2 քառակուսի մետր մակերեսով արտաքին գովազդ իրականացնելու համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին <<ՄԵՐ ՁԵՎՈՎ>> ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ Հասարակական կազմակերպության իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: