Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 204-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ) ԲԱԺՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 94-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի 22-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի ա. և բ. ենթակետերը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանին

  ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.       Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2022թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ  /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում --------------- () դրամ, որից՝

1)   Խաղաղ պայմաններում Արթիկ  համայնքիզոհված (մահացած) զինծառայողների  ընտանիքներին՝  յուրաքանչյուրին  35 000 /երեսունհինգ  հազար/ դրամ` համաձայն հավելված  1-ի:

2)    Արթիկ  համայնքի  արցախյան բոլոր ազատամարտերում զոհված 2ազատամարտիկների ընտանիքներին` յուրաքանչյուրին 40 000 /քառասուն հազար/ դրամ`  համաձայն հավելված  2-ի:

3)   Քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին` յուրաքանչյուրին 40 000 /քառասուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  3-ի:

4)   44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին` յուրաքանչյուրին 40 000 /քառասուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  4-ի:

5)   Սեպտեմբերի 13-14 -ի  պատերազմում զոհվածների ընտանիքներին` յուրաքանչյուրին 40 000 /քառասուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  5-ի:

6) Արցախյան բոլոր  ազատամարտերի մարտական գործողություններին մասնակից հաշմանդամ ազատամարտիկների  ընտանիքներին` յուրաքանչյուրին ------------- /-------/  դրամ` համաձայն  հավելված  6-ի:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՀՐԱԲ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner