Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովի /աճուրդի կազմակերպիչ/ աճուրդի արդյունքների մասին 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 1 եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող 2005 թվականին թողարկված VAZ 21214-130-20 մակնիշի /նույնականացման համարը՝ XTA21214081885962/ մարդատար ավտոմեքենան 700 000 (յոթհարյուրհազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել Հայաստանի Հանրապետություն ՇիրակիմարզԱրթիկհամայնքգյուղԼեռնակերտ 9-րդփողոց 9/2 տունհասցեի բնակիչ ՎաչագանՎազգենիՀարությունյանին:
2. Կնքել առքուվաճառքի պայմանագիր, ներկայացնել նոտարական վավերացման և պետական գրանցման: