Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հովհաննես Ֆերաքյանի կողմից 2025 թվականի փետրվարի 14-ին ներկայացված N 951 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Հովհաննես Ֆերաքյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 8-1 հասցեում գտնվող խանութից 2025 թվականի ընթացքում տեխնիկական հեղուկների մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Հովհաննես Ֆերաքյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: