Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.2 և 11 կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, հաշվի առնելով «ԿԱՄՕՅԼ» ՍՊԸ-ի կողմից կատարված համապատասխան վճարումները և 2025 թվականի հունվարի 13-ին ներկայացված N 149 մտից դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություններ «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բարձրլեռնային բնակավայր հանդիսացող Արթիկ համայնքի Հառիճ բնակավայրի Մանթաշյան մայրուղի 1-2 կմ 2 տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման կայանում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի և համայնքի վարչական տարածքում ժամը 24։00-ից հետո աշխատելու համար:
2. Թույլտվության ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: