Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 հունիսի 2025 թ.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԱՐԻԿ ՊԱՌԱՎՅԱՆԻՆ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ 57327603) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԺԱՄԸ 24։00-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ 03։00-Ը ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գարիկ Պառավյանի 2025 թվականի ապրիլի 30-ի N 2403 մտից դիմումը՝

                                                                                                                                                    ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տրամադրել թույլտվություն անհատ ձեռնարկատեր Գարիկ Պառավյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 26/1 հասցեում գտնվող հիմնական շինության ներսում ժամը 24։00-ից մինչև ժամը 03։00-ը աշխատելու համար։

2․Թույլտվության ժամկետ սահմանել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

3․Օբյեկտի բացօթյա հատվածին չի տրամադրվում 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Գարիկ Պառավյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(83.90 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner