Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 13-ի թիվ 397-Ա որոշումը և 2025 թվականի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի և ֆիզիկական անձ հանդիսացող՝ Վարուժան Արծրունու Հակոբյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի հաշվեկշռում գտնվող KNDJC736575729757 նույնացման համարի «KIA SORENTO 3.8» մակնիշի թեթև մարդատար տրանսպորտային միջոցը հանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի հաշվեկշռից: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |