Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.2 կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Աղանիկ Ալոյանի կողմից 2025 թվականի հունվարի 29-ին ներկայացված N 504 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Աղանիկ Ալոյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոց 6 հասցեում գտնվող լցավորման կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելու համար:
2.Անհատ ձեռնարկատեր Աղանիկ Ալոյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի 900205101224 հաշվեհամարին վճարել նախատեսված տեղական տուրքի տարբերության մեկ հարյուր հիսուն հազար (150,000) Հայաստանի Հանրապետության դրամը:
3. Թույլտվության ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Աղանիկ Ալոյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: