Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Նավթամթերք և բնական գազ բաժնի 04.3.2 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «20000000 քսան միլիոն թվով և բառերով: /Արթիկ համայնքի բնակավայրերի գազատարի ներքին ցանցի ընդլայնում - համայնքի ներդրում՝ սուբվենցիոն ծրագրի արժեքի 40%, մասնակի հատկացում/:
2) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ
ա) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» (5129) հոդվածում գրված «3000000 երեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «1000000 մեկ միլիոն» թվով և բառերով:
բ) «Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված «20428800 քսան միլիոն չորս հարյուր քսանութ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «1128800 մեկ միլիոն մեկ հարյուր քսանութ հազար ութ հարյուր» թվով և բառերով:
3) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ
ա) «Մասնագիտական ծառայություններ» (4241) հոդվածում գրված «1065000 մեկ միլիոն վաթսունհինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «1865000 մեկ միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար» թվով և բառերով: /Սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճար/:
բ) «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» (4251) հոդվածում գրված «20000000 քսան միլիոն» թիվը և բառերը փոխարինել «19200000 տասնինը միլիոն երկու հարյուր հազար» թվով և բառերով:
4) Ընդհանուրբնույթիհանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 01.6.1 դասակարգմամբ«Շենքերիևշինություններիկապիտալվերանորոգում» (5113) հոդվածումգրված«0 զրո»թիվը և բառը փոխարինել «1300000 մեկմիլիոներեքհարյուրհազար» թվով և բառերով: /Փորձաքննությանծառայություն/: