Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 140-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի   1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի   1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)Նավթամթերք և բնական գազ բաժնի   04.3.2 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «զրո» թիվը և բառը փոխարինել «20000000 քսան միլիոն թվով  և բառերով: /Արթիկ համայնքի բնակավայրերի գազատարի ներքին ցանցի ընդլայնում - համայնքի ներդրում՝ սուբվենցիոն ծրագրի արժեքի 40%, մասնակի հատկացում/:

2) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի  01.1.1 դասակարգմամբ 

ա) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» (5129) հոդվածում գրված «3000000 երեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «1000000 մեկ միլիոն» թվով  և բառերով: 

բ) «Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված «20428800 քսան միլիոն չորս հարյուր քսանութ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «1128800 մեկ միլիոն մեկ հարյուր քսանութ հազար ութ հարյուր» թվով  և բառերով:

3) Փողոցների լուսավորում բաժնի  06.4.1 դասակարգմամբ 

ա) «Մասնագիտական ծառայություններ» (4241) հոդվածում գրված «1065000 մեկ միլիոն վաթսունհինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «1865000 մեկ միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար» թվով  և բառերով: /Սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճար/: 

բ) «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» (4251) հոդվածում գրված «20000000 քսան միլիոն» թիվը և բառերը փոխարինել «19200000 տասնինը միլիոն երկու հարյուր հազար» թվով  և բառերով:

 4) Ընդհանուրբնույթիհանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի  01.6.1 դասակարգմամբ«Շենքերիևշինություններիկապիտալվերանորոգում» (5113) հոդվածումգրված«0 զրո»թիվը և բառը փոխարինել «1300000 մեկմիլիոներեքհարյուրհազար» թվով և բառերով: /Փորձաքննությանծառայություն/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner