Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման (որոշումը խմբ. 28.12.2023 N 2343Ն) հավելվածի 28-րդ կետը՝ և 14.01.2025 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրում կայացած հանրային լսումների արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐԱՇՈՒՄ Է՝
1. «ԱԽՈՒՐՅԱՆ ԿՈՈՊՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրում 288 աշակերտական տեղով դպրոցի կառուցմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |