Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 14-Ն որոշումով և հաշվի առնելով <<Ռեդի - Սթեդի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 17-ին ներկայացված N 3334 մտից հայտը, գովազդի էսքիզը և վճարված տեղական տուրքի գումարը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն <<Ռեդի - Սթեդի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 40/1 հասցեում գտնվող շինությունից 2,3 քառակուսի մետր մակերեսով գովազդային վահանակի միջոցով արտաքին գովազդ իրականացնելու համար։
2․Թույլտվության ժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին <<Ռեդի - Սթեդի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: