Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ Հայաստանի Հանապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին՝ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի թիվ 4 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 4 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>>:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 4 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: |