Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Օֆելյա Սահակյանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի N 7269 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Օֆելյա Սահակյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Նար-Դոսի փողոց 2 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի համար:
2․Թույլտվության ժամկետ սահմանել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Օֆելյա Սահակյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: