Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 0
 

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅՐԵՆՅԱՑ, ԼՈՒՍԱԿԵՐՏ, ՀՈՌՈՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 22 ԿՏՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի թիվ 56-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Բացառիկ գերակա հանրային շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված, Հայրենյաց, Լուսակերտ, Հոռոմ բնակավայրերի տարածքում գտնվող թվով 22 հողամասերը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու համաձայնություն տալ, համաձայն սույն որոշման N1 հավելվածի: 2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասերի ցանկը և վաճառքի գները հաստատել համաձայն N1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության անունից, որպես ձեռք բերող հանդես եկող, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից առաջարկված փոխհատուցման գումարների չափով: 3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայքնի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող իրավունքների փոխանցումը: 4.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.33 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner