Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 09
 

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ JEEP GRAND CHEROKEE 4,7 LIMITED ՄԱՐԴԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետով, <<Հրապարակային  սակարկությունների  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքիավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հրապարակային սակարկությունների միջոցով աճուրդային եղանակով օտարել ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի սեփականությունը հանդիսացող 2000 թվականին արտադրած JEEP GRAND CHEROKEE 4,7 LIMITED մարդատար ավտոմեքենան և հաստատել մեքենայի օտարման մեկնարակային գինը՝ համաձայն թիվ 1 հավելվածի: 

2.Հաստատել աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը՝  համաձայն  թիվ 2  հավելվածի.

3.Հաստատել աճուրդի կանոնակարգը՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

4. Աճուրդը կազմակերպելու նպատակով

1)ստեղծել աճուրդային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)  հետևյալ անհատական կազմով`

ա)Անանիկ   Ոսկանյան՝ հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար,

բ)Վարդան Մակեյան՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարի տեղակալ

գ)Արա Սուքիասյան՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,

դ)Արկադի Թադևոսյան՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ,

ե)Զորհաբ Հովսեփյան՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական

զ)Տաթևիկ Չարչյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական

    է)Վարդուհի Հովհաննիսյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  ավագանու անդամ

ը)Ոսկան Վարդանյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Միասնական Արթիկ» խմբակցության  ավագանու անդամ

թ)Հովհաննես Սահակյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Հանուն Հանրապետության» խմբակցության  ավագանու անդամ

ժ)Արտակ Հարությույան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ազատական կուսակցություն» խմբակցության  ավագանու անդամ

ի)Հակոբ Մաթիլյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Դաշնակցություն» խմբակցության  ավագանու անդամ

լ)Արթուր Աստոյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության  ավագանու անդամ.

2)Աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Զոհրաբ Հովսեփյանին, իսկ արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանին.

5.<<Հրապարակային  սակարկությունների  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 2-րդ հոդվածի  5-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորուրություն (աճուրդի կազմակերպիչ):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.94 Կբ)
(32.83 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner