Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 11-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 20-րդ կետերով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15․2 և 15․3 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Վարդիթեր Կարապետյանի 2025 թվականի հունվարի 13-ի N 151 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տրամադրել թույլտվություններ անհատ ձեռնարկատեր Վարդիթեր Կարապետյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 64 հասցեում գտնվող օբյեկտում սահմանափակման ենթակա ծառայության մատուցման՝ դիսկոտեկի և համայնքի վարչական տարածքում ժամը 24։00-ից հետո աշխատելու համար։
2․Թույլտվության ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Վարդիթեր Կարապետյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: