Այսօր: Չորեքշաբթի, 19 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 242
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԱՐՇԱԿ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՒ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի  35-րդ  հոդվածի  1-ին  մասի   24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետի 5-րդ մասի դրույթներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ համայնքի

<<Անուշավանի Ա. Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով 2025 թվականի մարտի 17-ին ժամը 11:00-ին համակարգչի միջոցով պատահականության սկզբունքով ընտրված  մրցութային հանձնաժողովի կազմը հետևյալ անձանցից՝

1)Արամ Անտոնյան՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչության պետ,

2)Սարգիս Մեքինյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի օգնական,

3)Արա Սուքիասյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,

4)Գյուլվարդ Թովմասյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ համայնքի ավագանու անդամ,

5)Էլիզա Ֆռանգյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:

2. Նշանակել մրցույթի տեխնիկական սպասարկումը, մրցույթի մասնակցի թեստավորման անցկացման հետ կապված  տեխնիկական հարցերը բացատրելու համար  հանձնաժողովի քարտուղար Տաթևիկ Չարչյանին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ համայնքի ղեկավարի օգնական:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(16.98 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner