Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշման հավելված 1-ի 1-ին մասի 12-րդ կետով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արմինե Հակոբյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ներկայացված N 5808 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Արմինե Հակոբյանին 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոց 1/3 հասցեում գտնվող օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Արմինե Հակոբյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: