Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 11-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 22-ին ներկայացված N 359 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություններ «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 64 հասցեում գտնվող լցակայանում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնելու և համայնքի տարածքում առևտրի օբյեկտում ժամը 24։00-ից հետո աշխատելու համար:
2. Թույլտվության ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: