Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1419-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԷԴԻԿ ԷԼԴԱՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 1419-Ն որոշման 12-րդ կետի 5-րդ ենթակետով և նույն որոշման 13-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 02․1//09923-2024 գրությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզից բնակարանի գնման վկայագրով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերած շահառուի անունը՝

ՈՐՈՇՈւՄ ԵՄ 1. Բնակարանային հաշվառումից հանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ բնակարանային հաշվառման ամփոփ ցուցակում հաշվառված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրամադրված բնակարանի գնման վկայագրով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող Էդիկ Էլդարի Հովհաննիսյանի ընտանիքին. 2. Էդիկ Էլդարի Հովհաննիսյանի ընտանիքին օրենքով սահմանված կարգով իրազեկել սույն վարչական ակտի ընդունման մասին՝ տրամադրելով սույն որոշման օրինակը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով Էդիկ Էլդարի Հովհաննիսյանի ընտանիքին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
(17.82 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner