Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գարիկ Պառավյանի 2025 թվականի ապրիլի 30-ի N 2403 մտից դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տրամադրել թույլտվություն անհատ ձեռնարկատեր Գարիկ Պառավյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 26/1 հասցեում գտնվող հիմնական շինության ներսում ժամը 24։00-ից մինչև ժամը 03։00-ը աշխատելու համար։
2․Թույլտվության ժամկետ սահմանել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
3․Օբյեկտի բացօթյա հատվածին չի տրամադրվում 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Գարիկ Պառավյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: