Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Պեմզաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 23 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Պեմզաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Պեմզաշենի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն»․
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Պեմզաշենի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |