Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 16
 

Զեկ. ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 45-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌՈՉԻՆՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2025 թվականի ապրլի 23-ի թիվ 05․1/05․8/8693-2025 գրությամբ ուղարկված առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2013 թվականի փետրվարի 28-ի թիվ 45-Ա որոշումը առոչինչ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու պահանջով։ 2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին` Արթիկ համայնքի շահերի պաշտպանության համար օրենքով սահմանված կարգով ձեռք բերել փաստաբանական ծառայություն։ 3․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու շահերը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում ներկայացնելու համար լիազորել փաստաբանական ծառայության մատուցման համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.93 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner