Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 249
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N ․
 

Զեկ. ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԹԻԿԻ Մ․ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ 140 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ 10 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12․04․2001 թվականի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, հաշվի առնելով ֆիզիկական անձ Դավիթ Հովհաննեսի Մկրտչյանի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 5315 դիմումը և այն հանգամանքը, որ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Արթիկ քաղաքի, Անկախության փողոցի, 20-րդ հասցեում տեղակայված «Արթիկի Մ․Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի նկուղային հարկում գտնվող ընդհանուր 140 քառակուսի մետր մակերեսով տարածքը /սեփականության իրավունքի վկայական 1319402, տրված 06․06․2007 թվականին/ մարմնամարզության և ֆիթնեսի պարապմունքներ անցկացնելու նպատակով, 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ֆիզիկական անձ՝ Դավիթ Հովհաննեսի Մկրտչյանին: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.01 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner