Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատախազության Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 64/23-5-24 գրությամբ ուղարկված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 250-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 21-ի թիվ 39-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ Ե-85409/25 և Ե-85439/25 գրություններով ուղարկված «Հայցադիմումը վերահասցեագրելու մասին» որոշումները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու շահերը Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում ներկայացնելու համար լիազորել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Իրինա Հակոբյանին (արտոնագիր թիվ 831) օժտելով նրան ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56 հոդվածի 1-ին մասի դրույթներով սահմանված հետևյալ լիազորություններով, այդ թվում՝ ստորագրելու հայցադիմումը, արբիտրաժային համաձայնություն կնքելու և վեճն արբիտրաժ հանձնելու վերաբերյալ համաձայնություն տալու, հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու, հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու, հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու, հաշտության համաձայնություն կնքելու, հաշտարարության վերաբերյալ համաձայնություն կնքելու, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացին մասնակցելու, լիազորություններն այլ անձի փոխանցելու (վերալիազորում կատարելու), դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու, դատական ակտը բողոքարկելու, կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու։ 2․ Սույն որոշումը տպագրվելու է 2 /երկու/ օրինակից։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |