ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
24 համայնք (Արթիկ, Անուշավան,
Արևշատ, Գեղանիստ, Գետափ,
Լեռնակերտ,Լուսակերտ,
Հայկասար, Հայրենյաց,
Հառիճ,Հոռոմ, Հովտաշեն,
Մեծ Մանթաշ, Մեղրաշեն,
Նահապետավան, Նոր Կյանք,
Պեմզաշեն,Սարալանջ,
Սարատակ, Սպանդարյան,
Վարդաքար, Տուֆաշեն,
Փանիկ, Փոքր Մանթաշ)
Անանիկ Ռաֆիկի Ոսկանյան
ԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄ
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ Արթիկը (Արդիկ, Արդիք) եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի գավառներից: Կամսարականների օրոք մշակույթն Արթիկում, ինչպես և ողջ տարածաշրջանում նշանակալի զարգացում է ապրել, ինչի վառ վկայությունն են հանդիսանում Արթիկում պահպանված Ս.Աստվածածին (5-րդ դար), Լմբատավանք (7-րդ դար) և Ս.Գևորգ (7-րդ դար) եկեղեցիները: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Աստվածածին (սուրբ Մարինե) եկեղեցին: Եկեղեցու արևելյան հատվածում տեղադրված է 3 զոհասեղան: Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավակ դահլիճից գմբեթավոր դահլիճի անցման եզակի ճարտարապետական նմուշ է: Սուրբ Ստեփանոս (կամ Սուրբ Լմբատավանկ) եկեղեցին կառուցվել է դեռևս 7-րդ դարում: Լմբատավանկը զուսպ և խոնարհ տեսք ունի: Այն Հայաստանի վաղ քրիստոնեության ճարտարապետական շրջանի խաչագմբեթ լավագույն եկեղեցին է:Աղոթքներով ներծծված պատերը պահպանել են վաղ միջնադարյան որմնանկարների հատվածներ: Որմնանկարի բովանդակությունը նվիրված է Քրիստոնի համբարձման բիբլիական սյուժեին: 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի էրզրում և Կարս գավառներից գաղթած հայերը վերաբնակվում են նաև Արթիկում, և բնակավայրի համար սկսվում է վերելքի նոր ջրջան: 19-րդ դարի երկրորդ կեսին Արթիկն իր բնակչության թվով Արևելյան Հայաստանի մարդաշատ բնակավայրերից էր: Այս շրջանում Արթիկը տարբերվել է ճարտարապետական յուրահատկությամբ. Համայնքի բոլոր շինությունների կտուրները կառուցվել են կամարաձև: Տեսնելով, որ քաղաքաքում կա 7-րդ դարում կառուցված Գ. Լուսավորիչ (Սուրբ Գևորգ) հսկա եկեղեցի, որի կտուրը քանդված է, նորեկները որոշում են վերականգնել այն: Արթիկից ավելի քան 150 կմ հեռավորության վրա գտնվող Սարիղամիշ բնակավայրից նրանք սելերով, իսկ ճանապարհի դժվարանցանելի հատվածներում նաև սեփական ուսերին դրած` փոխադրում են 20 մետրանոց գերաններ: Սա քրիստոնեական հավատքին իրական նվիրումի, ազգասիրության և համերաշխության վառ դրսևորում էր: Արթիկցիներն առանձնակի հպարտությամբ են պահում բնակավայրի պատմության այս գեղցիկ դրվագը: 1928թ-ից սկսվեց տուֆի արդյունահանումը, ինչը պայմանավորեց Արթիկի հետագա զարգացումը: Կառուցվեց երկաթուղին, հիմնվեցին արդյունաբերական ձեռնարկություններ, լայնամասշտաբ աշխատանքներ ծավալվեցին Արթիկի բարեկարգման, բնակարանաշինության և մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ: Քաղաքի անվան հետ կապված հետաքրքիր մանրամասնություն կա. Արթիկը Շիրակի մարզի և ընդհանրապես Հայաստանի այն բացառիկ տեղանուններից է, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին չի ենթարկվել համատարած բնույթ կրած թյուրքական տոպոցիդին (բնիկ հայկական տեղանունների փոխարինումը թյուրքական տարբերակներով): Արթիկը քաղաքի կարգավիճակ է ստացել 1945թ.: Խորհրդային ժամանակներում Արթիկը եղել է զարգացած արդյունաբերական քաղաք: 25 հազար բնակրությամբ քաղաքում գործել են 20-ից ավել մեծ ու միջին գործարաններ, ֆաբրիկաներ, արտադրական և արդյունահանող այլ կազմակերպություններ, որոնք ապահովել են ինչպես քաղաքի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակչության զբաղվածությունը: 2012թ. Հայրապետական սրբատառ կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև նոր՝ Արթիկի թեմ: Ներկայումս Արթիկը մարզի և հանրապետության մյուսհամայնքների հետսերտ կապերով և դինամիկ զարգացմամբ համայնք է: ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ Արթիկը գտնվում է Արագած լեռան հյուսիս–արևմտյան լանջերին, Շիրակի դաշտավայրի հարավային մասում: Համայնքի տարածքը գտնվում է մթնոլորտային ցուրտ գոտում: Կլիման բարեխառն է՝ տաք ամառ, ցուրտ ձմեռ: Ձմեռը տևական է, (100 – 120 оր), ձյունածածկիկայուն շերտով: Տարեկան տեղումների քանակը 500–800մմ (առավելագույնը մայիսամսին): Արթիկի շրջակայքում գերակշռում են լեռնատափաստանային և ալպյան մարգագետինները: Շրջակա տարածքները հիմնականում անտառազուրկ են: Տիրապետող են հյուսիս–արևելյան և արևելյան քամիները: Արթիկի վարչական տարածքի ընդերքը հարուստ է տուֆ քարի տարբեր տեսակներով: https://hushardzan.am/archives/7411 https://hushardzan.am/archives/2995
ՀՀ Շիրակի մարզի Անուշավան համայնքը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 4.6 կմ հեռավորության վրա: Անուշավանը հիմնադրվելէ 18-րդ դարի երկրորդ կեսին՝ Ալաշկերտից և Բասենից գաղթածհայերի կողմից: Սկզբում անվանվել է Մուղալես, Բեքյանդ, Փոքր Պարնի 1966թ-ից՝ Անուշավան: Համայնքի վարչական տարածքը 1160 հա է, կլիմայական պայմանները՝ բարենպաստ, հացահատիկային, բանջար-բոստանային մշակաբույսերի և պտղի արտադրության համար: Գյուղի բնակչությունը 2021թ-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 2130 մարդ: Անուշավանը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը՝ 600-700 մմ: Համայնքում գերակշռում են տափաստանային լանդշաֆտների լեռնային տարբերակները: Համայնքում կլիմայական պայմանները փոփոխվում են ըստ բարձրության և արտահայտվում են բարեխառն` երկարատև տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով: Համայնքի կլիման, թեև ընդհանուր առմամբ բարեխառն է, բայց աչքի է ընկնում ցամաքայնությամբ և ըստ բաձրության դառնում է ավելի խիստ:
Վարչական ղեկավար՝ Անուշավան Հակոբյան Երվանդ հեռ. 077-76-10-40
Արևշատ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկից՝ 10,7 կմ, իսկ Գյումրիից 23 կմ հեռավորություն ունի, գտնվում է Մանթաշ գետի ափին։ Նախնիները 1828-1830 թվականներին գաղթել են Կարս Բվիկ, Ջամուշլու գյուղերից, մասամբ էլ Սարիղամիշից և Կարինից։ Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, ծխախոտագործությամբ և ճակնդեղագործությամբ։ Գյուղում կան XIV-XV դարերի եկեղեցի (վերանորոգված 1873 թ.-ին), <<Կարմիր Ավետարան>>, <<Սոլոյենց սուրբ>> և <<Մարինեենց սուրբ>> մատուռներ։
Վարչական ղեկավար՝ Արևշատ Զաքարյան Հովհաննես հեռ. 094-92-75-69
Գեղանիստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, Արթիկի համայնքի վարչական շրջան է, գտնվում է Արթիկից՝ 10,8 կմ հեռավորության վրա է, իսկ Գյումրուց՝ 19 կմ հարավ-արևելք: Մինչ 1948 թվականը կոչվել է Կոլկաթ։ Բնակչությունը՝ 1339 մարդ։ Նախնիները 1828-1829 թթ.-ին և 1918 թ.-ին գաղթել են Մուշից, Խնուսից, Ալաշկերտի գավառի Բադնոց ու Վերին Բասենի շրջանի գյուղերից։ Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։ Գեղանիստն ունի 1711 թ. «Ժամ» և 1852 թ. մեկ այլ եկեղեցի, «Հմայիլ», «Իրիցտան Ավետարան», «Բավոյի սուրբ» և Գրիգոր Նարեկացի մատուռներ։
Վարչական ղեկավար՝ Գեղանիստ Ավետիսյան Արտավազդ հեռ. 098-09-12-69
Գետափը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 5,6 կմ հեռավորության վրա, Գյումրուց՝ 24 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1750 մ բարձրության վրա։ Նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից, Մանազկերտից, Կարսից և Մուշից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Գետափն ունի 1862 թ․-ի «Ժամ» եկեղեցի, «Ուռումների» վանք, «Թուխ Մանուկ» և «Կոժկուն ավետարան» սրբատեղիներ, «Ծակքար» մատուռ։
Վարչական ղեկավար՝ Գետափ Նարեկ Բաղդասարյան հեռ. 093-97-15-15
Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքը հիմնադրվել է 1840 թվականին Մուշից և Ալաշկերտից եկած գաղթականների կողմից: Գյուղի նախկին անվանումը եղել է Սիրվանջյուղ, 1956 թվականին վերանվանվել է Լեռնակերտ: Գյուղը գտնվում է Արթիկ համայնքից 10 կմ հարավ՝ Արագած լեռան արևմտյան լանջին, մարզկենտրոնից 35 կմ, մայրաքաղաքից 120 կմ, պետական սահմանից՝ 40 կմ հեռավորության վրա: Գյուղում կա 4-րդ դարի եկեղեցի, հարավային և հարավարևելյան մասերում առկա են կիկլոպյան «Վարի Բերդ» և «Վերի Բերդ» ամրոցներ, դրանց շրջակայքի բնակավայրերը և դամբանադաշտերը, Մեծ Եղեռնիզոհերի և հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ, Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշարձան կոթող: 2006թ. կառուցվել է նոր եկեղեցի: Գյուղը գտնվում է բարձրադիր գոտում, լեռնատափաստանային ենթագոտում, որին բնորոշ են խիստ բնակլիմայական պայմանները, տարածքի ռելիեֆը հիմնականում լեռնային է՝ կտրտված ձորակների լայնցանցով: Ըստ հանրապետության տարածքի կադաստրային շրջանցման, գյուղը գտնվում է Ապարան-Հրազդան գնահատման շրջանում, իսկ ագրոկլիմայական շրջանցմամբ Շիրակի չափավոր ցուրտ, խոնավությամբ թույլ ապահովված գոտում: Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ: Բնակչության մոտ պահպանվում են հին հայկական ավանդույթները: https://hushardzan.am/archives/7457
Վարչական ղեկավար՝ Լեռնակերտ Հարությունյան Հովհաննես հեռ. 077-95-90-17
Լուսակերտ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, շրջկենտրոն Արթիկից 13,7 կմ կմ հարավ։ Նախնիների մի մասը 1915-1920 թթ.-ին գաղթել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից և Կարսից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Լուսակերտն ունի XVII-XIX դարերի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Շրջակայքում կան մ.թ.ա. 2-րդ հազարամյակին վերաբերող դամբարաններ և հնություններ։
Վարչական ղեկավար՝ Լուսակերտ Բալաբեկյան Սամվել հեռ. 093-26-37-59
Հայկասար համայնքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի հարավ-արևմտյան մասում, Արթիկի տարածաշրջանում: Հայկասարը Արթիկից գտնվում է 9 կմ հեռավորության վրա, Գյումրուց՝ 20 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սարիբաշ անվանումը: Հայկասար է վերանվանվել 1946 թ-ին: Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Կարսի մարզից: Համայնքի բնակչությունը 220 մարդ է:Գյուղատնտեսական հողերը գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 410.50հա: Հայկասարի բնակիչները զբաղվում են հացահատիկային, կերային, կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ և հողագործությամբ:
Վարչական ղեկավար՝ Հայկասար Բարսեղյան Հրաչ հեռ. 098-92-47-06
Հայրենյացը գտնվում է Արթիկի տարածաշրջանում, Արթիկից 9 կմ արևմուտք, մարզկենտրոն Գյումրուց գտնվում է 20 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սանգյառ,Սոնգյուռլի,Սունգուռլի անվանումները: Հայրենյաց անվանվել է 1946թ-ից: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Հայրենյացը տեղադրված է հարթավայրում՝ ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը՝ տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ տաք, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը՝ 500-600 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Հայրենյացի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի, Կարսի շրջաններից: Ունի դպրոց՝ հիմնադրված 1859թ-ին, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 613հա: Պետական հողերը գլխավորոպես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 83 և 587 հա: Գյուղատնտեսության մասնագիտացման հիմնական ուղղությունը հողագործությունն է Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, բացի այդ, նաև, խոշոր եղջերավոր անասնապահությամբ և մեղվապահությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը, խմելու ջրագծերի նորոգումը, դպրոցական գույքի նորացումը:
Վարչական ղեկավար՝ Հայրենյաց Մարտիրոսյան Գևորգ հեռ. 093-33-60-89
Հառիճը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է,Արթիկից գտնվում է 4,8 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոնից՝ 22 կմ հարավ-արևելք, Արագածի արևմտյան լանջին։ Նախնիները գաղթել են Բասենից, Բաբերդից և Մուշից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի վարդագույն, սև և կարմիր տուֆի պաշարներ, շինարարական ավազ։Գյո ւղի հվ. գտնվում է բրոնզեդարյան բնակատեղի (մ.թ.ա. 3-րդ հզմ.- մ.թ. 10դ.), միջնադարյան Հառիճի վանքը (VII-XIII դարեր), Սբ. Հարություն (1116 թ.), սբ. Գևորգ (VII դ.), սբ. Աստվածածին (XIII դար) եկեղեցիները, <<Շիրիմներ>> (VII-VIII դարեր) և <<Ճգնավոր>> (4 դար) մատուռները։ Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12 հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հնագիտական ուսումնասիրություններն սկսվել են 1966-ին։ Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ. X դարը շերտեր։ Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են քառանկյուն հիմքերով բնակարաններ՝ քարաշեն կրակարաններով։ Հայտնաբերվել են աշխատանքային գործիքներ, խեցեղեն, պերճանքի առարկաներ։ Բնակատեղիի մոտ գտնվում է դամբարանադաշտը՝ մոտ 3 քկմ տարածքով։ Դամբարանախցերում հաճախ գտնված ածխի ու մոխրի մնացորդներից ենթադրվում է, որ Հառիճում ընդունված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրազերծելու արարողությունը։ Գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ։ Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը։ Վաղ միջնադարյան և հետագայի շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ ևն) վկայում են, որ կյանքն ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճի գյուղի տարածքում։ https://hushardzan.am/archives/26174 https://hushardzan.am/archives/142
Վարչական ղեկավար՝ Հառիճ Նազարեթյան Ռոլանդ հեռ. 055-01-33-00
Հոռոմ, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 9,7 կմ, իսկ գյումրուց՝ 19 կմ հարավ, Մանթաշ գետի ձախ և աջ ափին։ Գտնվում է Երևան-Գյումրի ավտոմայրուղու մոտ, շրջապատված արգավանդ հանդամասերով։ Տները տուֆակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է մոտ 20 կմ հեռավորությունից։ Կլիման ցուրտ է։ Գյուղում կան դեկորատիվ ու մրգատու ծառեր։ Նախնիների մի մասը եկել է 1829-1830 թվականներին՝ Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր տեղերից։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի բազալտի պաշարներ։ Հոռոմում՝ բլուրների վրա, գտնվում է «Արծնաբերդ» Կիկլոպյան ամրոցը (տեղացիների կոչմամբ՝ Ղալաչի), բարձունքների և լեռնալանջերի վրա նշմարվում են բնակարանների հետքեր։ Այստեղ պեղումներ են կատարել Թորոս Թորամանյանը (1914 թ.- ին), Բ. Պիստրովսկին, Ա. Աջյանը, Լ. Գյուզալյանը (1930 թ.-ին)։ Հոռոմում և շրջակայքում կան հին գերեզմաններ, դամբարաններ։ Հոռոմն ունի սուրբ Հռիփսիմե (1861) և սուրբ Աստվածածին (1868 թ.) եկեղեցիներ, XII-XIII դդ. «Թուխ Մանուկ» մատուռ։ Այստեղ է ծնվել Սովետական Միության հերոս, փոխգնդապետ Վ. Օգանեսովը (Հովհաննիսյան), Սովետական Միության հերոս, երկաթուղային Թ. Պողոսյանյ, բանասիրական գիտություննորի դոկտոր Գ. Վ. Աբգարյանը (1920)։ Ինչպես նաև՝ Գևորգ Գասպարյանը Էդուարդ Մնոյանը Էդուարդ Հարոյանը Տիգրան Պողոսյան Թորգոմ Պողոսյան Արտակ Բիշարյան Արթուր Դավթյան Գոյություն ունի անվանման ծագման երկու ավանդություն․
Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը ժամանակին եկել է այստեղ ամառանոց։ Ղալաչի լեռան վրա նա հիմնել է մի փոքրիկ ամրոց։ Այդ աղջկա անունով գյուղը կոչվել է Հոռոմ՝ Հռիփսիմե։ Պարսկաստանում ապրող մի հռոմեացի ժամանակին եկել է այստեղ, գյուղ հիմնել, որը նրա անունով կոչվել է Հոռոմ Հոռոմը նախկինում եղել է հին քաղաքատեղի:
Պատմամշակութային ամենաարժեքավոր հուշարձանը Հոռոմ գյուղի հյուսիս-արևելյան կողմում գտնվող Ք. ա. 3-2 հազարամյակի ամրոցն է, որի շրջակայքում հայտնաբերվել է հիշյալ պատմական ժամանակաշրջանին վերագրվող դամբարանադաշտ: Այս ավերակները հնում գյուղացիներն անվանել են Ղալա-իչի (այսինքն` միջնաբերդ): Հոռոմից հյռւսիս, հյուսիս-առևելք և հարավ-արևելք տարածվում է Ք. ա. 3-2 հազարամյակով թվագրվող «Հոռոմ» քաղաքատեղին:
Այն հարուստ է եզակի հուշարձաններով, որոնցից հատկապես հիշատակելի է Ք.ա. 2 հազարամյակի զոհարանը` սրբատաշ քարերով, ուղղանկյուն հատակագծով շինությունը և ցորենի վարանդը (Ք. ա. 3-2 հազարամյակ): Հոռոմ քաղաքը և բերդաքաղաքը զբաղեցնում են մոտ 4 քառ. կմ ընդարձակ տարածություն: Քաղաքատեղին կառուցված է եղել գյուղին մոտ գտնվող բարձր բլուրի վրա: Բլրի գագաթը իր անհավասար մակերևույթով և ընդարձակ տարածությամբ ամենևին չի խանգարել ունենալու բնակիչների հոծ բազմություն: Քաղաքատեղիի որոշ փողոցներ ունեցել են մինչև 6 մետր լայնություն, իսկ բնակարանների հիմքերը կառուցվել են միմյանց շատ մոտ: Այն ամբողջավին շրջապատված է եղել մեծազանգված որձաքար պարիսպներով` առանց շաղախի: Իսկ քաղաքատեղին զանազան պարիսպներով բաժանված է եղել քաղաքամասերի, որոնց պատերը նույնպես կառուցվել են որձաքարի մեծամեծ զանգվածներով: Արտաքին շրջապատի պարիսպներն ունեցել են հսկայական քառակուսի բուրգեր, որոնք իրենց տեսքով հիշեցրել են քարերի կուտակումներ և ոչ թե շարքեր:
Գյուղի արևելյան կքղմում պահապնվել է մի շինության մնացորդ, որը թեև կառուցված է հին շրջանի շենքերի նման, բայց իր ձևով միանգամայն եզակի հատկությունների մարմնավորում է: Շենքը գրավում է պարսպով շրջապատված մասի կենտրոնական հատվածը և հետաքրքրական է մի շարք տեսանկյուններից: Հատակագիծը շրջապատված է կիսաբոլորակ աբսիդով և վարդաձև է: Պատերը շարված են նախնական ձևի կիկլոպյան քարերով` արտաքուստ առանց նկատելի լինելու, ներքին երեսների վրա երևում է կրաշաղախ և կիսաբոլորակ աբսիդներից թվով ութը: Շենքն ավելի շատ աշտարակի տպավորություն է թողնում, քան այլ նպատակի համար նախատեսված շինություն: Պարսպից դուրս նկատելի է ընդարձակ հրապարակ. որի հատակը սալապատ է և այլ շինությունների հետքեր չկան: Այդ հրապարակի վրա կան միայն մեծամեծ ժայռեր, որոնց վրա փորագրված են խորհրդավոր նշանագրեր (հետևյալ ձևով` ՈՍՈ), որոնցից յուրաքանչյուրի երկարությունը հասնում է մինչև 50 սմ., իսկ խորություն ու լայնությունը` 4-5 սմ.: Հոռոմի նախնադարյան ավերակ քաղաքը թերևս միակն է, որն իր մեջ պահել է հնագույն քաղաքակրթության նմուշներ, և որի հատակագիծը այսօր էլ կարելի է ստանալ աննշան շեղումներով:
Ակնհայտ է, որ Հոռոմը որպես քաղաքատեղի ունեցել է լայն ու նեղ փողոցներ, հրապարակներ, մեծ ու փոքր հասարակական նշանակության շենքեր, և հատկապես արժանի է հիշատակման «քաղաքի գլխավոր դուռը»: Թ.Թորամանյանը նշում է . որ բոլոր նախնադարյան բերդաքաղաքների մեջ Հոռոմի բերդաքաղաքը միակն է թե իր մեծությամբ, թե բովանդակությամբ, « … և անկարելի է առանց ապշության դիտել, թե ինչպիսի մարդկային արտակարգ ուժ և միջոցներ են ի գործ դրել պարսպաքարերը միմյանց վրա բարձրացնելու համար»: https://hushardzan.am/archives/7417
Վարչական ղեկավար՝ Հոռոմ Սարգսյան Գուրգեն հեռ. 077-45-52-62
Հովտաշենը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 9,6 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Նախկին անվան՝ Ղութնիղշլաղի բառակազմավորման ծագումնաբանական առումով բնորոշիչ տարրն է կազմում <<ղութնի>> բառը, որը յուրահատուկ է Սասնա բարբառին։ <<Ղութնի>> բառը նշանակում է <<մետաքս>> միայն Սասնա բարբառում, Արևմտահայաստանի այլ բարբառներում, այդ թվում նաև Կարսին բնորոշ Կարնո (Էրզրումի) բարբառում, հայերեն <<մետաքս>> բառի փոխարեն օգտագործվում են նաև ուրիշ այլալեզու անվանումներ՝ <<խաս>>, <<աբրեշում>>, <<ղումաշ>> (ռուս. - <<ատլաս>>)։
Այժմյան Հովտաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումի նահանգից, ինչպես նաև Կարսից և շրջակա գյուղերից գաղթած հայերի կողմից։ XIX դարի վերջին քառորդից մինչև 1948 թ.-ը հայտնի է եղել Ղութնիղշլաղ անվամբ։ Գյուղի բնակեցման երկրորդ ալիքը տեղի է ունեցել 1877-1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ 1877 թ.-ին Բիթլիսի նահանգի Սասուն գավառի Քաղկիկ բերդաքաղաքից (Ծմակ, Սասունի բերդ, Դավթի բերդ) Մելքոն Դիլանյանցի գլխավորությամբ հարյուր սասունցի ընտանիք տեղափոխվել է՝ սկզբից մերձակա Մշո գավառի Խասգյուղ և հետագայում Կարսի մոտակայքում գտնվող Բերնա գյուղ - դեպի ռազմաճակատի գիծ՝ հայազգի ռուս գեներալներ Միքայել Լորիս-Մելիքովի և Արզաս Տեր-Ղուկասովի հրամանատարության ներքո գործող ռուսական բանակին ընդառաջ։ Մելքոն Դիլանյանցը, իր հովանավորության տակ գտնվող Սասունից տեղափոխված հարյուր ընտանիքից հավաքագրելով մեկական տղամարդ, իր ոչ կանոնավոր հարյուրակով մտնում է ռուսական Կուբանի կազակական զորքի Երկրորդ Խոպերյան գնդի կազմի մեջ՝ որպես կազակական միլիցիա ("միլիցիա" են կոչվել կազակներին աջակցող տեղաբնակ կամավորներից կազմված, կազակական զորքին բնորոշ զգեստի, զենքի ու ռազմարվեստի չափանիշներով ղեկավարվող ոչ կանոնավոր հեծելազորային կազմավորումները), ընտանիքների մնացյալ մասը տեղավորելով մարտադաշտերից հեռու գտնվող Շիրակի լեռնային մասում պատսպարված, այժմ Հովտաշեն կոչվող գյուղում։
Պատերազմից հետո Գեորգիյան ասպետ հարյուրապետ Մելքոն Դիլանյանցը Բայազետի և Կարսի ազատագրմանը մասնակցելու համար ստանում է անհատական ազնվականություն և նշանակվում Շիրակի "Ուեզդնի նաչալնիկ" ( հայերեն - "գավառի պետ, գավառապետ") պաշտոնին, որի իրավազորության շրջանակը այն ժամանակ միավորում էր շրջանային դատախազի և զինվորական կոմիսարի գործառույթները։ Շիրակում այդ պաշտոնը ժողովրդական լեզվով կոչվել է "գլավնի" (հայերեն - "գլխավոր"), իսկ Սասնա ծագում ունեցող հարյուրապետ Դիլանյանցը ժողովրդի շրջանում հայտնի է դառնում (Յուզբաշի/թուրք.-ից - "հարյուրապետ") Մելքոն" մականունով։ Արմատներով սասունցի Յուզբաշի Մելքոնից է ծագում Արթիկի շրջանում հայտնի Յուզբաշյանների տոհմը։ Յուզբաշի Մելքոնի ժառանգներից է գեներալ-մայոր, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:
Գյուղը 1830 թ.-ին հիմնել են Կարսից գաղթածները։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնաբուծությամբ։ Հովտաշենում կան եկեղեցի և XVII դարի Սբ. Մինաս մատուռ։
Վարչական ղեկավար՝ Հովտաշեն Փիլոսյան Սեյրան հեռ. 094-82-16-08
Մեծ Մանթաշը գտնվումէ Հայաստանի Շիրակի մարզում Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 10, մարզկենտրոն Գյումրիից 29 կմհարավ-արևելք, մայրաքաղաքից (Երևան) 90 կմ հյուսիս-արևմուտք, Մանթաշ գետի հովտում։ Մեծ Մանթաշ համայնքը հիմնադրվել է 1820- ական թվականներին՝ Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Խորասան գյուղի գաղթականների կողմից: Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 1960 մետր, բնակավայրը ընդգրկված է հանրապետության բարձր լեռնային գոտիների ցանկում, առանձնահատուկ են ցուրտ, խստաշունչ, ձյունառատ ձմեռներ և զով ամառային եղանակները: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերայինկուլտուրաներիմշակությամբ։ Գյուղնունի 1884 թ.-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի, «Սրբատեղ» և Սուրբ Սարգիս մատուռներ։ Հիմնականհոդված՝ Մանթաշ կամավորական ջոկատ Արցախյան առաջին պատերազմին Մեծ Մանթաշի բնակիչներից մասնակցել է մոտ 30 մարդ։ Պատերազմի սկսվելուն պես գյուղացիները սկսում են կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ։ 1990-ին գյուղում կազմավորվել է «Մանթաշ», կամավորական ջոկատը։ 1992-ի հունիսից ներառվել է Հատուկ գնդի Ապարանի վաշտի, 1994-ին ՝որպես առանձին վաշտ՝ գնդի 1-ին գումարտակի կազմում։ 1990- 94-ի նջոկատը, վաշտը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի և ԼՂՀ Լաչինի շրջանների, Բեոլաձորիեն թաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 4, «Մարտական գործողությունների համար»՝ 10, «Մարշալ Բաղրամյան-100»՝ 20 և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 6 ազատամարտիկ։ Արցախյան առաջին պատերազմին Մեծ Մանթաշը տվել է երեք զոհ` Հայկ Արամի Գալստյան, Սամվել Ալբերտի Եղոյան և Արայիկ Լենվերի Եղոյան։ ՇիրակիմարզիՄեծՄանթաշգյուղն 2016թ. ապրիլյան Քառօրյապատերազմին երեքհերոսէտվել՝ ԱրգիշտիԳաբոյան, ավագլեյտենանտ ԲենիամինԵղոյան՝Մոնթե, սերժանտ ԱրմանԱնդրեասյան Համայնքում կա 18-րդ դարի սկզբներին կառուցված «Սուրբ Աստվածածին» քաղաքատիպ եկեղեցի: ՄեծԵղեռնի 100-ամյակի կապակցությամբ համայնքի կենտրոնում տեղադրվեց խաչքար հուշարձան կոթող:
Վարչական ղեկավար՝ Մեծ Մանթաշ Մկրտչյան Նարեկ հեռ. 077-81-37-81
Մեղրաշենը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 8,3 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրուց՝ 15 կմ հարավ-արևելք։ Նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից և Բասենից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկի, ճակնդեղի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Մեղրաշենում պահպանվել են գյուղատեղիներ (վաղ միջնադար) և “սբ. Լույսի գերեզմաններ” եկեղեցին։
Վարչական ղեկավար՝ Մեղրաշեն Պետրոսյան Հունան հեռ. 093-99-99-61
Նահապետավան Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 6,5 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 23 կմ հարավ-արևելք։ Նախնիների մի մասը 1863 թ.-ին փոխադրվել է Հառիճ գյուղից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ և բանջարաբուծությամբ։ Շիրակի մարզի Նահապետավան գյուղը վերաբնակեցվել է 1820թ-ից: Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում գտնվող 5-րդ դարի կիսավեր եկեղեցին: Գյուղն սկզբնական շրջանում կոչվել է <<Խաչաքիլիսա>>, թարգմանաբար <<Խաչ վանք>>: Հետագայում գյուղը վերանվանվել է Փարոս, իսկ 1967թ-ից Նահապետավան՝ ի պատիվ գյուղի զավակ` Բուդյոնու գնդի կոմիսար Նահապետ Կուրղինյանի: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2020մ բարձրության վրա` Արագածի հյուսիսային լանջին, աշխարահագրական դիրքը բարձր լեռնային է:
Տարվա եղանակների բաշխվաշությունը խիստ անհամաչափ է: Ձմռան տևողությունը մոտ 6 ամիս է` խստաշունչ մինչև -35°: Գարունը համարյա չի զգացվում, ամառը զով է, աշունը համեմատաբար լավ է:
Նահապետավանում կա VI դարի Սբ. Գևորգ եկեղեցի
Վարչական ղեկավար՝ Նահապետավան Մնոյան Սեդրակ հեռ. 094-82-16-03
Նոր կյանք գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 6 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրիից 16 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի ձախ ափին։ Նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից և Խնուսից։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։ Նոր Կյանքում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (VI-VII դարեր), “Թուխ Մանուկ” մատուռը (X-XII դարեր), “Անտոնենց” (մ.թ.ա. 1-ին հզմ.) և VIII դար “Տապան կոտրուկի արտեր” գյուղատեղիները։ Գրիգոր Լուսավորիչի անվան եկեղեցի- Խիստ ուշագրավ այս հուշարձանը, որը հայտնի չէ, թե ով է կառուցել, կենտրոնագմբեթ կառուցվածք է՝ խաչաձև հատակագծով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Արևելյան խաչթևում կիսակլոր աբսիդը՝ ցածրիկ բեմով, մյուս խաչթևերը ուղղանկյուն են։ Եկեղեցու պատերը շարված են սրբատաշ վարդագույն տուֆաքարերով և կրաշաղախով, կառուցման հավանական ժամանակն է 7-րդ դարը։ Այն բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որոնց ընթացքում օգտագործվել է նաև սև տուֆ։ Արևմտյան կողմից մեկ ուրիշ եկեղեցի կառուցելու կապակցությամբ քանդել են հին եկեղեցու արևմտյան պատը, քանդված գմբեթի բացվածքը ծածկել փայտով՝ սողոմաքաշ երդիկի ձևով։ Հուշարձանի պատերին պահվել են մի քանի դժվարընթեռնելի արձանագրություններ՝ 909-1003-1010 թվականներով։ Եկեղեցու մոտ կան մի քանի հին շիրմաքարեր։
Գյուղի հյուսիսարևելակողմի բանջարանոցներում կա բազալտե մի մահարձան՝ բաղկացած պատվանդանից և կոթողից։ Կոթողը խաչքար է, նրա զարդաքանդակները բնորոշ են 10-11֊րդ դարերին։ Տեղացիք այդ մահարձանը «Հազամերխաչ» են կոչում․ առաջներում այն եղել է ուխտատեղի։ Գյուղի արևելյան եզրին՝ սարալանջի վրա, տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ իրենց դարաշրջանին համապատասխան ձևով մշակված գերեզմանաքարերից բացի խիստ ուշագրավ են խոյաձև տապանաքարերը։ Այստեղ որպես գերեզմանաքար օգտագործված են նաև խարչքարերի և կոթողների բեկորներ։ Գյուղի արևելակողմի ձորակում կուտակված են զանազան տեղերից բերված 10-12֊րդ դարերին բնորոշ քանդակազարդ խաչքարերի բազմաթիվ բեկորներ։ Գյուղից մեկ կիլոմետր դեպի արևելք կա «Անտոնենց խարաբեք» անունով բնակատեղի:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վիմագրեր Եկեղեցու հյուսիսայն պատին փորագրված Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի վիմագրերը լուռ էին մինչև 20-րդ դարի 80-ական թվականները։ Վերծանելուց հետո ավելի հարստացավ գյուղի պատմությունը։ Առաջին արձանագրությունը եկեղեցու հին մուտքի բարավորի վրայի կամարակապ քարին Է փորագրված, որը է հասել մեզ ամբողջովին խաթարված վիճակում։ Պահպանվել է միայն թվականը՝ Թ ՅԾԻ (909թ․)։ Երկրորդ արձանագրությունը որմի արևմտյան մասում է՝ երեք քարերի վրա։ Գրված է ելունդավոր տառերով և բաղկացած է հինգ տողից․ ՆԺ (101) թվականութեան հայոց թագավորութեան Գագւկա ես Տր Սարգիս որ թողի Շոթայի շարյատ յեզն կաթ։ Ա։ թէ ոք հակառ կան զոհված է յայ։ Յ։ Ժ։ Ը իցն եի մէ (ն) ջ։
Երրորդ արձանագրությունը փորագրված է հյուսիսային որմի կենտրոնական մասում։ Այն ութ տողանոց է, որտեղ նաև վնասվածքներ կան։ ՆԿ (1011) ԹՎԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՅ ՈՑ Ի ՀԱՅՐ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆՆ ՏՐ ՍԱՐԳՍԻՀԱՅՈ (Ի)Ց ԿԱԹԱՂ ԻԿՈՍԻ ԿԱՄ ԵՂԵԻ ԻՆՁԳԱԳԿԱ ՇԱՀ (ՆՇ)ԱՀԻ ՈՐ ԵՏՈՒ ԶԾՄԲԱՔԱՐՆ Ի ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ ԱԹՈՌՆ Ի ՏՐ ՍԱՐԳԻՍ ԵՍ ՏՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՏՈՒ Ի ՇԱԹ ԵԻ ԵԴԻ ՎՃԻՌ ՅԵՏ ՓՈԽՄԱՆ ԳԱԳԿԱՅՍ ՇԱՀ (ՆՇԱՀ) ԷՍ։Ե։ ԱԻՐ ԱՐՆԵԼ ԱՄՄԵՆ ԱՄՄԻ ԱՆԽԱՓԱՆ ՅԻ ԳԱԼՈՒՍՏՆ ՔԻ ՈՐ ՈՔ ԽԱՓԱՆ։ՅԺԸ։ ԻՑՆ ԵՎ ՅԱՄԷՆԱԿԱԼ ԲԱՆԷՆ ԱՅ ՆՔՈՎԱԾ Է։ Չորրորդ արձանագրությունը փորագրված է եկեղեցու հյուսիսային մուտքի վերև՝ կամարի չորս քարերի վրա, և բաղկացած է երեք տողից․ ՆԾԹ (1010) Ի ԹՎԱԿԱ(Ն)ՈՒԹ(ԵԱՆ)Ն ՀԱՅՈՑ ԵՍ ՏՐ ՍԱՐԳԻՍ ԴԱՐՁՈՒՑԻ (Ց) ԶԳՈՒՐԳԵՆԱ ՈՐԴԵՅՆ ՀԱՅՐԷՆԻՔ Ի ՅԻՐԵՆՔ ԴԱՏԱՍ(Ա)ՐՈՎ ԵԻ ԱԾԱՆԻ-- --ԹԷ ՈՔ ՀԱԿԱՌԱԿ ԿԱՆ ԵԻ ՅԱՅ ԵԻ ՅԱՄԵՆ ՍՐԲԵ Հինգերորդ արձանագրությունը փորագրված է նույն 1010թ․ որմի արևելյան անկյունում և ունի 12 տող․ ՆԹԾ (1010)Ի ԹՎԱԿԱՆՈՒԹԵԱՆՆ ՀԱՅՈՑ ԱՅՍ ԻՄ ԳՐԷԱՆ ՍԱՐԳՍԻ ՈՐ ԾԱԽԵՑԻ ԶՋԱՂԱՑՍ ԻՄ -----------ՈՐ ԴԻԱՑՆ ԻՎԱՆԻ ԿԱՆԻ ԺԱՌԱՆ ԳՈՒԹԱՆ Ի ԳԻՆ ԳԱՆՁԻ , ՉԿԱՐԷ ՈՔԽԱՓԱՆԷԻՆ ԵԻ ՈՐՆ Ի(Ս) ՄԻ ՅԱԹՈՌ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ Ե(Ի) ԹԵ ՈՔ ՀԱԿԱՌ ԿԱ ՆԶՈՎԱԾ Է Ի ՄԵԶԱՆԵ ՅԺԸ ԻՑՆ ԵՎ Ի ՄԵՐ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԷՍ, ՀԱՍՏԱՏՈՒՆ Է ԳԻՐՍ ԱՅԼ ՎԱՍՆ ՏԱՐՍՆԱՎԱԳԱ ՈՐ ԱՎԱԳԱՅՆՍ ՅԱՂԱԳՍ ՋԱՀ ԱՍԻՐՈՒԹԵԱՆ Ի(Ի)Ր ԵԹԷ ՈՔ ՀԿԱՌ, ԿԱ ՆԶՈՎԱԾ Է Ի ԵՐԿՆԱՎՈՐԱՅ ԵԻ ԻՑ ԷՐԿՐԱՎՈՐ ԱՅՍ ԿԱՏԱՐԻՉՔ ՀՐԱՄ ԱՆԱՑ ԱԻՀՐՆԵՑԻՆ։
Վեցերորդ արձանագրությունը երկտող է և փորագրված է ելունդավոր տառերով որմի արևելյան անկյունում և ամբողջովին խաթարված է։ Գրչագրական առանձնահատկություններով այն նման է վերը նշված 1001 թ․ արձանագրությանը և ակնհայտորեն ժամանակակից է նրան․ ՅՈ ---------Ս ԾԱՌԱՅ ՍՐ ԲՈՅՍ ԳՐԻԳՈՐՈՅՍ Արձանագրության շատ քարեր կոտրված են կամ գրությունը՝ ջնջված, բայց պատմական գիտությունների թեկնածու,հնագետ Հուսիկ Մելքոնյանը կարողացել է ի մի բերել և վերծանել։ Իր ուսումնասիրությունների արդյունքները նա հրատարակել է «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականում (11-րդ դարի վիմագրեր Նոր Կյանք գյուղից․«Լրաբեր հասարակական գիտությունների » Երևան , 1983, էջ 57-67) https://hushardzan.am/archives/8953
Վարչական ղեկավար՝ Նոր Կյանք Պետրոսյան Գևորգ հեռ. 077-12-62-32
Պեմզաշենը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 6.3 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Գյումրուց՝ 26 կմ հարավ-արևելք, Արագած լեռան արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1780 մ բարձրության վրա: Պեմզաշենը հիմնադրվել է 1828-1830 թվականներին՝ Ալաշկերտից, Բասենից ու Մուշից գաղթածների կողմից:Նախկինում ունեցել է Կարմիրքենդ, Մածմուջու, Մախմուջուխ, Մահիուջուկ, Մահմուղջուկ, Մահմուտճուղ, Մայմուջուղ անվանումները: Պեմզաշեն է վերանվանվել 1940 թ-ին: 1958 թ-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է գյուղական բնակավայրերի շարքին: Բնակչությունը զբաղվում է բնական շինանյութերի հանույթով, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։Պեմզաշենն ունի վարդագույն և կարմիր տուֆ, պեմզա։ Պեմզաշենում պահպանվել են V դարի բազիլիկ եկեղեցու հիմնապատերը, VI դարի եկեղեցիներ, Մակարավանքի սբ. Սիոն (1001 թ.), սբ. Աստվածածին (XVII դար), Առաքելոց վանքի (XI դար) եկեղեցիները, XIII-XIV դարերի խաչքարեր։ Գյուղից հարավ-արևելք կան միջնադարյան բերդի պարիսպների հետքեր, գտնվել են մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե և երկաթե իրեր։ https://hushardzan.am/archives/2802
Վարչական ղեկավար՝ Պեմզաշեն Վարդանյան Աղասի հեռ. 093-25-32-46
Սարալանջը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 5.4 կմ հեռավորության վրա դեպի արևելք, մարզկենտրոնից 25 կմ հարավ-արևելք, Արագած լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին, մայրաքաղաք Երևանից՝ 100 կիլոմետր հեռավորության վրա: ծովի մակարդակից 2010 մ բարձրության վրա: Սարալանջը հիմնադրվել է 1828–1829 թվականներին՝ Կարինից, Մուշից և Կարսից գաղթածների կողմից, որոնք ռուս-թուրքական պատերազմից հետո գաղթած հայեր էին: Մշտական բնակչության թվաքանակը 2021 թվականի դրությամբ՝ 1294: Սարալանջ է վերանվանվել 1946 թվականի մայիսի 31-ին: Սահմանակից է Անուշավան, Գետափ, Փոքր Մանթաշ, Նահապետավան, Հառիճ համայնքներին: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ։ Գյուղում և շրջակայքում կան զանազան հնություններ՝ V դարի եկեղեցի (հիմնովին նորոգվել է XIX դ․), գյուղատեղի և գերեզմաններ։ Սարալանջ գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը՝ հղումով:
Վարչական ղեկավար՝ Սարալանջ Ղազարյան Արամ հեռ. 055-33-38-86
Սարատակը գտնվում է ղ Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 11 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոն Գյումրուց՝ 17 կմ հարավ, Կարկաչան գետի աջափնյակում։ Նախնիները 1830 թ.-ին գաղթել են Վերին Բասենի Կամրջագեղ գյուղից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և բանջարաբուծությամբ։ Սարատակում կա կանգուն եկեղեցի։ Արտավազդ Իգնատյան - պատմաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու։ Հակոբ Սողոմոնյան (1949) - արձակագիր, թարգմանիչ, լրագրող։ Գրիգորյան Անդրանիկ Գևորգի (1922 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով 30.10.1943: Զատիկյան Մուշեղ Վարդանի (1906 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Զինվորական կոչումն՝ ավագ լեյտենանտ։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով 21.06.1944: Ղազարյան Ավետիս Վարդևանի (1904 - ?) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Զինվորական կոչումն՝ ավագ։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» 21.11.1943 և «Խիզախության համար» 02.06.1944 մեդալներով և Կարմիր աստղի շքանշանով 15.02.1945: Մկրտչյան Պետրոս Սարիբեկի (1912 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Զինվորական կոչումն՝ լեյտենանտ։ Երկու անգամ պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով 14.01.1944 և 19.05.1944: Մնացյան Արզուման Ա. (1922 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Զինվորական կոչումն՝ ավագ լեյտենանտ։ Պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով 28.07.1943: Պետրոսեան Հրանտ Վարոսի (1924 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով 08.09.1944: Սողոմոնյան Վրույր Արտաշի (1913 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է III աստիճանի «Փառքի շքանշանով» 31.03.1945:
Վարչական ղեկավար՝ Սարատակ Վարդանյան Դավիթ հեռ. 093-60-32-20
Սպանդարյանը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 8.3 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրիից՝ 22 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջափնյակում։ Սպանդարյանը գտնվում է Շիրակի դաշտի նախալեռնային մասում, ծովի մակարդակից 1825 մետր բարձրության վրա։ Այն փռված է Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին։
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղը հիմնադրվել է 1829 թվականին սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսի պայմանագրի 13-րդ հոդվածով` Կարսի փաշայությունից 2467 ընտանիքների վերաբնակեցման արդյունքում: Սպանդարյան գյուղի նախնիները եկել են Կարսի փաշայության Բերդիկ գյուղից: Իսկ 1918-1920 թվականներին գյուղը վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի այլ գավառներից:
Գյուղը Սպանդարյան է անվանակոչվել 1946 թվակականի մայիսի 31-ին: Մինչ այդ կոչվել է Ղուլիջան, որը հավանաբար բնակավայրի ուրարտական շրջանի Կուլիաինի անվան ձևավորման տարբերակն է:
Գյուղը որպես բնակավայր հայընի է եղել դեռևս բրոնզի դարաշրջանում: Այդ մասին են վկայում գյուղի տարածքից հայտնաբերված բազմաթիվ բրոնզե զենքեր, զարդեր և խեցեղեն, որոնց մի մասը պահվում է դպրոցի պատմության թանգարանում: Իսկ Կիկլոպյան ամրոցի մնացորդները և ՈՒրարտական սեպագիր արձանագրությունը վկայում են այն մասին, որ գյուղը բնակավայր է եղել նաև մինչ ուրարտական և ուրարտական շրջանում: Սեպագիր արձանագրությունը թողել է Արգիշտի առաջինը իր` դեպի Շիրակ կատարած արշավանքի ժամանակ իր կառավարման երկրորդ տարում` այսինքն Ք.Ա 785 թվականին:
Վարչական ղեկավար՝ Սպանդարյան Մխիթարյան Ավետիք հեռ. 094-30-32-38
Արձանագրության տեքստը հետևյալն է. <<Ես` Արգիշտի արքաս` Մենուայի որդին, Խալդ Աստծո օգնությամբ Էրեբունիից արշավեցի Կուլիաինի ցեղի վրա, ճնշեցի ապստամբությունը, հիմնեցի բերդաքաղաք >>: Արձանագրությունը գտել է տեղացի Ներսես Հարությունյանը, որի մասին հայտնել է Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանին: Վերջինս էլ հնագետ Ալեքսանդր Երիցյանին: 1884 թվականին առաջին անգամ այն վերծանել է անգլիացի հնագետ Սեյսը և խմբագրվել է <<Արարատ >> ամսագրում: Հետագայում շատ արշավախմբեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից ուսումնասիրել են արձանագրությունը: Նիկողայոս Ադոնցը կազմել է ուրարտական արձանագրությունների ցանկը, որտեղ Ղուլիջանի արձանագրությունը 17-րդ տեղում է, տեքստը համառոտ է. << Ես` Արգիշտի թագավորս, գրավեցի Կուլիաինի երկիրը, Ալրուբանի քաղաքը>>: Արձանագրությանը անդրադարձել է նաև Լեոն: Այն հիշատակվում է Բիայնիայի գրքում:
Գյուղը Սպանդարյան է կոչվել հեղափոխական Սուրեն Սպանդարյանի անունով:
Գյուղը ապրում է իր բնականոն կյանքով, ունի եկեղեցի, մեր համագյուղացի` ՀՀ Ազգային հերոս Վիտյա Այվազյանի անունը կրող միջնակարգ դպրոց: Սոցիալապես աղքատ գյուղ է, բաըց ունի բավական հարուստ ավանդույթներ:
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։ Գյուղում կան բազալտի պաշարներ։ Գյուղը հարուստ է մեր հայրենի պատմության և մշակութային խոսուն վկաներ հանդիսացող բազմաթիվ հուշարձաններով՝ բրոնզի դարաշրջանի պեղված և չպեղված դամբարաններ, նախաուրարտական շրջանի Կիկլոպյան ամրոց իր միջնաբերդով, ուրարտական շրջանի Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրություն, նույն ժամանակաշրջանի քարանձավներ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ջրաղացներ գերեզմանոց և «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան։ Ինչպես նաև Սպանդարյանը ունի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։
Վարդաքարը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքից 7 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 15 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Նախկինում ունեցել է Թոմարդաշ, Թոմարտաշ, Վարդակար, Տոմարտաշ անվանումները:
Վարդաքար է վերանվանվել 1946 թվականին: Վարդաքարը տեղադրված է Մանթաշ գետի հովտում, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Վարդաքարի մոտ Մանթաշ գետի վրա կառուցված է Վարդաքարի ջրամբարը:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-29թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի շրջանից և Կարսի մարզից: Վարդաքարը զբաղեցնում է ՀՀ Շիրակի մարզի տարածքի հարավ-արևմտյան մասը:
Տարածքը կազմում է 945,3 քկմ: Վարդաքարում գերակշռում են տափաստանային լանդշաֆտների լեռնային տարբերակները: Կլիմայական պայմանները փոփոխվում են ըստ բարձրության և արտահայտվում են բարեխառն` երկարատև տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով: Կլիման, թեև ընդհանուր առմամբ բարեխառն է, բայց աչքի է ընկնում ցամաքայնությամբ և ըստ բաձրության դառնում է ավելի խիստ:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։ Շրջակայքում կան գյուղատեղի, «Սրբի դաշտ» մատուռ, խաչարձան, 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, բրոնզե դարին վերաբերող զանազան հնություններ։
Վարչական ղեկավար՝ Վարդաքար Ավետիսյան Գալուստ հեռ. 094-60-80-94
Տուֆաշենը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան ՝, Արթիկից գտնվում է 9,3 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրիից՝ 26 կմ հարավ-արևելք։ Նախնիների մի մասի 1829-1830 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից և Մուշից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղը հարուստ է տուֆի պաշարներով։
Գյուղում կան XIX դարի «Ժամ» եկեղեցի, «Թուխ Մանուկ» մատուռ (VII-XI դարեր), «Արմենքար» կիկլոպյան ամրոց։ https://hushardzan.am/archives/12320
Վարչական ղեկավար՝ Տուֆաշեն Եգորյան Արտակ հեռ. 093-27-54-71
Փանիկը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքաի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 5,4 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրուց՝ 16 կմ հարավ-արևելք, Մանթաշի ձորահովտի և Շիրակի դաշտի միացման վայրում, Գեղաձոր գետակի ձախափնյա արգավանդ դաշտում։ Բնակչության մեծամասնությունը կաթոլիկ հայեր են։
Փանիկ է վերանվանվել 1925 թվականին։ Գյուղը ժամանակին եղել է գրչության կենտրոն։ 1842 թվականին Ալաշկերտից մի խումբ հայեր վերաբնակվել են այս գյուղում։
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ, մեղվաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղի մոտակայքում կան բազալտի քարհանքեր։ Գյուղում կա Տիրամայր եկեղեցի (1761-1846 թվականներ), գյուղից 5 կմ հյուսիս, «Ավերք» կոչվող վայրում, կան անտիկ շրջանի բերդի ավերակներ։
Վարչական ղեկավար՝ Սալնազարյան Գևորգ, հեռ. 093-42-36-66
Փոքր Մանթաշը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքաի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 8,7 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրիից՝ 28 կմ հարավ-արևելք։ Փոքր Մանթաշը հիմնադրվել է հին գյուղի տեղում: Նախկինում ունեցել է Այլուր Փոքր, Արըխվալի Փոքր, Արըխվելի Փոքր, Արիխվալի Երկրորդ, Մանթաշ անվանումները: Փոքր Մանթաշ է վերանվանվել 1935 թ-ին:
Փոքր Մանթաշը գտնվում է Մանթաշ գետի ձախափնյա սարավանդում` ծովի մակարդակից 1960մ բարձրության վրա: Կիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ:
Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Որպես խմելու ջուր օգտագործվում է Մանթաշ գետի ջրերը: Գյուղի տարածքում կա հանքային աղբյուր: Ունի 1864 թ-ին կառուցված ս. Աստվածածին եկեղեցին: Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Կարսի, Մուշի և Խնուսի գավառներից: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 178հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր` կազմելով 415հա:
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Փոքր Մանթաշն ունի 1864 թ.-ի մատուռ։
Վարչական ղեկավար՝ Փոքր Մանթաշ Հակոբյան Ժիրայր հեռ. 093-39-72-48
Facebook
Location on Google Maps
YouTube