Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.25 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ

Հարգելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, մարտական ընկերներ.

Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա առթիվ:

Երկրապահն եղել է մեր ազգային բանակի հիմքն ու հիմնաքարը և նրա անձնազոհության և նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կայացած, հզոր և փորձություններին դիմակայելու պատրաստ զինված ուժեր։

Խոնարհվելով մեր բոլոր նահատակված հերոսների շիրիմների առջև` ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս...
Շնորհավոր տոնդ,
Երկրապահ։

08.05.25 Մայիսի 9-ին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույց
☑️ Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին` Հաղթանակի և խաղաղության օրը, միջոցառումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով`✔Ժամը 10:30-ին` ծաղիկների խոնարհում Արթիկի քաղաքային պանթեոնում (Արթիկ քաղաքի գերեզմանատան հարակից տարածք),✔Ժամը 11:00-ին` ծաղիկների խոնարհում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, որից հետո քայլերթ Արթիկի Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան փողոց, ծաղիկների խոնարհում Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, ծաղիկների խոնարհում Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին:✔Ժամը 12:00-ին` միջոցառում Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում` <<Հայու տեսակը` Մախլուտո>> խորագրով` ... Մանրամասն
08.05.25 Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ

📝️ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական և աշխատանքի տեղավորման հարցերով։
Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։

08.05.25 Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին էին հյուրընկալվել Արթիկի թիվ 3 մանկապարտեզի տարատարիք խմբի սաները

✨️✨️ Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին էին հյուրընկալվել Արթիկի թիվ 3 մանկապարտեզի տարատարիք խմբի սաները։
✨️ <<Մեկ մոմ խաղաղության համար>> խորագրով քայլերթի ժամանակ երեխաները մոմեր էին բաժանել անցորդներին` հորդորելով յուրաքանչյուրին վառել մոմը` որպես հույսի, բարության և խաղաղության նշան։
Նրանք մեկական մոմեր նվիրեցին նաև համայնքի ղեկավարին։
✨️ Ողջունելով փոքրիկներին` համայնքի ղեկավարն ասել է, որ խաղաղությունը սկսվում է փոքրիկների պարգևած ջերմությունից և ժպիտից, իսկ մեծահասակների սուրբ պարտքն է այն պահպանել ու պաշտպանել։
✨ ️Թո՜ղ փոքրիկների յուրաքանչյուր մոմ լույս և հավատ պարգևի բոլորիս։

08.05.25 Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնում բեմադրվել <<Մկնիկ հարսնացուն>> երաժշտական թատերախաղը
🎭🌟 Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնի բեմահարթակն այսօր տրամադրվել էր կենտրոնի երգ-երաժշտություն խմբի սաներին: Նրանք հանդիսատեսին են ներկայացրել Ռոբերտ Պետրոսյանի և Սուրեն Մուրադյանի <<Մկնիկ հարսնացուն>> երաժշտական թատերախաղը:🎭🌟 Թատերախաղի բեմադրությանը ներկա են եղել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։Բեմադրությունը կայացել է կենտրոնի երգ-երաժշտության դասատու Ֆենյա Մկրտչյանի ջանքերով: Երաժշտական ներկայացման մեջ ընդգրկված են եղել կենտրոնի 12 սաներ։ Վառ գույներով զարդարված բեմահարթակը, դերասանների թեմատիկ հանդերձանքը, դաշնամուրի կենդանի կատարումը, երգն ու պարը հանդիսատեսին ուրախ ... Մանրամասն
07.05.25 Այսօր մեկնարկել է <<Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի առաջին` ներհամայնքային փուլը
🚴🚴 Այսօր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցից մեկնարկել է <<Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի առաջին` ներհամայնքային փուլը։Մրցաշարի մեկնարկին ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը և համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։🚴 Մրցաշարի նպատակն է հանրապետությունում խթանել հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրության ու ներգրավվածության բարձրացումը, ինչպես նաև ընդգծել հեծանիվի դերը` որպես շրջակա միջավայրը չաղտոտող, էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի։🚴 Առաջին փուլի այսօրվա հեծանվավազքին մասնակցում են Արթիկ համայնքի միջնակարգ և հանրակրթական ... Մանրամասն
07.05.25 Արթիկի գեղարվեստի դպրոցում տեղի է ունեցել <<Արտ մյուզիք>> արվեստի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությանը
🎨🎗🎨#Նոր_հաղթանակներԱյսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանը, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանն Արթիկի գեղարվեստի դպրոցում մասնակցել են <<Արտ մյուզիք>> արվեստի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնիհաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությանը։ 🎨 2025 թվականի մարտի 16-ին Երևանում տեղի է ունեցել <<Արտ մյուզիք>> արվեստի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են Արթիկի գեղարվեստի դպրոցի 79 սաներ, որոնցից 78-ը` <<Նկարչություն>> անվանակարգում, իսկ 1-ը` <<Դեկորատիվ կիրառական արվեստ>> անվանակարգում:🥇🥈🥉ՀՈԱԿ-ի սաներից 29-ը զբաղեցրել են առաջին հորիզոնականը, 45-ը` երկրորդ, իսկ 5-ը` երրորդ։ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստ 21/03/2025 թվական
Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2025 թ առաջին նստաշրջանի հ
ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 16.12.2024 թ
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ նստաշ
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ նստաշ
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի արտահերթ նիստ
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Ավագանու 2024 թ առաջին նստաշրջան, մաս 1
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու հերթական նստաշրջանի վերջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 21/07/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10/07/2023 թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 22/03/2022
 07.03.22 Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջա
08/02/2022թ.  Արթիկի ավագանու առաջին  նստաշրջանի հ
Արթիկ  համայնքի ավագանու արտահերթ  նիստ 24/01/2022
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 30/12/2021 թ
Արթիկ համայնքի 2022թ բյուջեի նախագծի հանրային քննա
Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի երդման արա
Ավագանու նիստ - 03.04.2018
Ավագանու նիստ - 19.03.2018
Ավագանու նիստ 25.01.2018թ.
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ Ն
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱ
Արթիկի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 2
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 28/11/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 22/12/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 20/01/2023 Թ
Ավագանու  նիստ 02.08.2018թ.
Ավագանու  նիստ 01.10.2018թ.
Ավագանու  նիստ 06.12.2018թ.
Ավագանու  նիստ 17.12.2018թ.
Ավագանու  նիստ 21.12.2018թ.
Ավագանու  նիստ 15.03.2019թ.
Արթիկի ավագանու հերթական նիստ: 30.07.2019թ
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 10.10.2019թ
2020 թվականի բյուջեի հանրային քննարկում, Արթիկ
Արթիկի ավագանու նիստ, 23.01.2020թ.
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 27. 03. 2020թ.
Արթիկի ավագանու նիստ 08 12 2020թ
Արթիկի ավագանու նիստ 23/12/2020թվական, մաս 1
Ավագանու արտահերթ նիստ 16.02.2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 15/04/2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 18/06/2021 թվական
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի արտահերթ նիստ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 11/08/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 14/12/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ նստաշ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner