Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 8-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2017 թվականի N 8-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ , ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> և <<Թափոնների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարի <<Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների N 2.1.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին>> թիվ 25-Ն հրամանով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

     ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.      Հաստատել  Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում 2017 թվականի աղբահանության իրականացման կարգը՝համաձայն հավելված  1-ի,այդ թվում՝

1)                                 աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը (հավելված 1.1)

2)                               աղբամանների կամ կոնտեիներների տեղադրման վայրերը(հավելված 1.2)

3)                     ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբի առաջացման նորմատիվները  ըստ  անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակության (հավելված 1.3)

2.    Հաստատել Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում  սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված 2-ի:

3.    Հաստատել Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքից ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբի հավաքման և տեղափոխման թույլտվության տրամադրման պայմանները և աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:

4.    Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից և գործում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

          Նիստին ներկա ավագանու անդամներ


Կողմ -9

ԱՍԱՏՐՅԱՆ ԱԼԻԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՎԱՐԱԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.76 Կբ)
(15.68 Կբ)
(24.33 Կբ)
(31.35 Կբ)
(25.58 Կբ)
(18.84 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner