Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզԱրթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ․Նարեկացու փողոց 25/1 հասցեում գտնվող շինությունը կառուցվել է Հերիքնազ Լուկաշի Մանանդյանի կողմից և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի սեփականությունը հանդիսացող Գ․Նարեկացու փողոց 25/1 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցները համապատասխանում են հաստատված պետական, կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցի ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 731-ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի IV-րդ բաժնի 33-րդ կետով և 2022 թվականի նոյեմբերի 07-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2022JDMTNX ծածկագրով տեղեկանքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 08-002-0080-0030 կադաստրային ծածկագրով, 0,04394 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի փողոց, 25/1 հասցեն:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի սեփականությունը հանդիսացող Գ․Նարեկացու փողոց 25/1 հասցեում գտնվող հողամասում կառուցված 4,0 քմ մակերեսով պարիսպը, համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինության հատակագիծը/:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցի և հողամասի նկատմամբսեփականության իրավունքի գրանցումից հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու գրավոր առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Հերիքնազ Լուկաշի Մանանդյանը /ծնված 1958 թվականի հոկտեմբերի 19-ին, նույնականացման քարտ 002811388, տրված 2015 թվականի հոկտեմբերի 20-ին/:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել կամ դատական վարչական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: