Արթիկի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Արթիկ համայնքի 2024թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի հանրային քննարկմանը:
Շահագրգիռ անձիք կարող են Արթիկ համայնքի 2024թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծին ծանոթանալ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում, ինչպես նաև Արթիկ համայնքի պաշտոնական համացանցային կայքում /www.artik.am/ և դրա վերաբերյալ մինչև ս/թ փետրվարի 18-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ ուղարկելով համապատասխան էլեկտրոնային հասցեին (artikmun@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Արթիկի համայնքապետարան:
Հանրային քննարկումը տեղի կունենա 2025թ. փետրվարի 19-ին` ժամը 14:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք, Արթիկ, Ազատության հրապարակ 1/: