«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ.N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ.հուլիսի 11-ին, ժամը 13։00-ին Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումներ /երրորդ փուլ/։
Նախատեսվող գործունեության տեղեկատվության վերաբերյալ զանգահարել՝ 099-42-62-36, 091-58-82-11 հեռախոսահամարներին։