Արթիկ համայնքի դրոշի և զինանշանի ստեղծման նպատակով Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից ստեղծված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի դրոշի և զինանշանի չափորոշիչների սահմանման, մրցույթի կազմակերպման, մրցույթում ներկայացված նախագծերի գնահատման հանձնաժողովը հայտարարում է մրցույթ:
Մրցույթի ընդհանուր պայմաններն են.
Մրցույթին կարող են մասնակցնել բոլոր ստեղծագործող անձիք` անկախ քաղաքացիությունից, բնակության վայրից:
Հեղինակի կողմից նախագծին կցվում է փակ ծրար, որում պետք է նշված լինի հեղինակի ազգանունը, անունը, հայրանունը, բոլոր կոնտակտային տվյալները (hasce, հեռախոսահամար, e-mail):
Մրցանակների չարժանացած նախագծերը, որոնք երկու ամսվա ընթացքում հետ չեն պահանջվում հեղինակների կողմից, դառնում են մրցույթի կազմակերպիչների սեփականությունը:
Նախագծերը ներկայացվելու են Արթիկի համայնքապետարան՝ առձեռն կամ փոստային տարբերակով (հասցե՝ Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1, փոստային ինդեքս` 1003, հեռ.` 0244 5 20 21) կամ ուղարկվել Արթիկի համայնքապետարանի՝ artikmun@mail.ru, artikihamaynkapetaran@gmail.com էլեկտրոնային հասցեներին մինչև սույն թվականի փետրվարի 17-ը ներառյալ:
Արթիկ համայնքը խորհրդանշող դրոշի և զինանշանի նախագծերը կներկայացվեն հանձնաժողովին:
Հաղթող ճանաչված դրոշի և զինանշանի նախագծերի համար սահմանվում է մրցանակներ՝
- դրոշի համար 200 000 ՀՀ դրամ,
- զինանշանի համար՝ 300 000 ՀՀ դրամ:
Արթիկ համայնքի դրոշի մրցույթի պայմաններն են.
- Արթիկ համայնքի դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը պետք է լինի 1:2-ի,
- բնութագրի համայնքի ինքնատիպությունը,
- պետք է ներկայացվի դրոշի նկարագրությունը:
Արթիկ համայնքի զինանշանի մրցույթի պայմաններն են.
- զինանշանի կառուցման սկզբունքը պետք է լինի պարզ և դյուրընկալելի,
- բնութագրի համայնքի ինքնատիպությունը,
- զինանշանի մեջ պետք է արտացոլված լինեն տարածաշրջանին բնորոշ քրիստոնեական խորհրդանիշներ կամ պատմամշակութային տարրեր,
- պետք է ներկայացվի զինանշանի նկարագրությունը:
Դրոշի և զինանշանինախագծերը պետք է ներկայացվեն՝
- գունավոր և գրաֆիկական տարբերակներով A4 կամ A3 ֆորմատի թղթի վրա, պարտադիր է էլեկտրոնային կրիչի վրա՝ PNG, SVG, PDF, JPG, EPS, CDR ֆորմատներով,
- զինանշանի նախագծին կից պետք է ներկայացվեն նաև կիրառման տարբերակները՝ պաստառ, հուշանվերներ, տեքստիլ, կրծքանշան և այլն,
- հաղթող նախագծի հեղինակն Արթիկի համայնքապետարանին է հանձնում դրոշի և զինանշանի հեղինակային իրավունքը:
Դրոշի և զինանշանի ընտրությանն առաջարկվող գործընթացներն են.
- համայնքի ղեկավարի կողմից հանձնաժողովի ձևավորում,
- դրոշի և զինանշանի չափորոշիչների հաստատում,
- մրցույթի հայտարարում,
- ներկայացված նախագծերից ընտրություն՝ երեք փուլով
I փուլ՝ հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն 10 նախագծերի ընտրություն,
II փուլ՝ հանրության կողմից 10 լավագույն նախագծերի քվեարկություն,
III փուլ՝ հանձնաժողովի կողմից առավելագույն ձայներ ստացած նախագծերից և հանրության կողմից առավել ձայներ ստացած նախագծերից հաղթող նախագծի ընտրություն,
5.հաղթած նախագծի ներկայացում ավագանու հաստատմանը: